Facebook
LinkedIn
phone
email

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Համահիմնադիր՝ Արման Հովհաննիսյան

«Բլադ Սելս» կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականին՝ Արման Հովհաննիսյան և Արաքսյա Գրիգորյան ամուսինների կողմից՝ որպես ախտորոշիչ լաբորատորիաներ ու բժշկական առանձին մասնագիտացված կաբինետներ: «Բլադ Սելս» լաբորատորիաներում արդի մեթոդներով իրականացվում են բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ՝ այդ ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների կողմից արտադրված ավտոմատ սարքավորումների (Roche, Sismex, Stago, Qiagen, Bio-Rad, bioMérieux) միջոցով: Ծառայությունները մատուցվում են հմուտ, բարձր մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների կողմից: Լաբորատորիաների աշխատանքը ղեկավարում է բժիշկ-լաբորանտ, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դասախոս Արաքսյա Գրիգորյանը: Ներդրված հատուկ աշխատանքային մեխանիզմների ու ծրագրային ապահովման շնորհիվ՝ կարճ ժամկետներում ու բարձր ճշգրտությամբ կատարվում են ցանկացած ծավալի լաբորատոր հետազոտություններ՝ արդյունքները տրամադրվում են սեղմ ժամկետներում: Կազմակերպության առանձին մասնաճյուղերում գործում են նաև մասնագիտացված բժշկական կաբինետներ, կատարվում են բազմաթիվ գործիքային հետազոտություններ, իրականացվում են ամբուլատոր բժշկական ծառայություններ և միջամտություններ: Կազմակերպությունը ամբողջ ծավալով 24ժամ 7 օր լաբորատոր ախտորոշման ծառայություններ է մատուցում Ուիգմոր Երեխաների Համար Հիվանդանոցում, Մոր ԵՎ Մանկան Առողջության Պահպանման Գիտահետազոտական Կենտրոնում, Ուիգմոր Քլինիքում, Ժամանակակից Վիրաբուժության Կլինիկայում: Պայմանագրային հիմունքներով լաբորատոր ծառայություններ է իրականացնում նաև շատ այլ բժշկական կազմակերպությունների համար: «Բլադ Սելս»-ը դինամիկ զարգացող կազմակերպություն է և իր գործունեության կարճ ժամանակահատվածի ընթացքում հասցրել է մեծացնել ծառայությունների մատուցման աշխարհագրությունը, կարողացել է շահել բազում այցելուների և գործընկեր կազմակերպությունների վստահությունը: «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնը հանդիսանում է ԵՊԲՀ «Կլինիկական Լաբորատոր Ախտորոշման» ամբիոնի բազա: Կենտրոնում կազմակերպվում և իրականացվում են մասնագիտական դասընթացներ, գիտագործնական սեմինարներ:

Մեր առաքելությունը

Համահիմնադիր՝ Արաքսյա Գրիգորյան

Մեր նպատակն է ունենալ որակի միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր ախտորոշման և ամբուլատոր ծառայություններ` հասանելի բոլորին: Մենք անընդհատ թարմացնում ենք մեր ռեսուրսները, ձեռք ենք բերում նոր սարքավորումներ և տեխնիկա, ընդլայնում ենք մեր ծառայությունների շրջանակը և որպես ախտորոշիչ բժշկական կենտրոն՝ ցանկանում ենք լինել կարևոր օղակ բժշկական ծառայությունների շղթայում՝ ի նպաստ պացիենտների առողջության, հարմարավետության և մեր երկրում առողջապահության զարգացման:

Մեր թիմը

Արաքսյա Սարիբեկի Գրիգորյան

«Բլադ Սելս» լաբորատորիաների վարիչ

«Բլադ Սելս» լաբորատորիաների վարիչ, բջջաբանական լաբորատորիայի բժիշկ

Էդուարդ Ավագյան

Մաշկավեներաբան

Բժիշկ-մաշկավեներաբան «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնում

Արթուր Չոփուրյան

Մաշկավեներաբան

Բժիշկ-մաշկավեներաբան «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնում

Արմինե Առաքելյան

Բժիշկ սոնոգրաֆիստ

Բժիշկ-սոնոգրաֆիստ «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնում

Սինարա Պապյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» կլինիկական լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Հասմիկ Հովհաննիսյան

Սրտաբան

Բժիշկ-սրտաբան «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնում

Անուշ Սահակյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Զառա Մկրտչյան

Լաբորատոր մենեջեր

«Բլադ Սելս» Մաշտոց մասնաճյուղի մենեջեր

Դիանա Սիմոնյան

Լաբորատոր մենեջեր

«Բլադ Սելս» Կոմիտաս մասնաճյուղի մենեջեր

Տաթև Բայրամյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Գոհար Աբրեյան

Լաբորատոր մենեջեր

«Բլադ Սելս» ՊՇՌ լաբորատորիայի մենեջեր

Աիդա Մկրտումյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Նվարդ Գրիգորյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Լիլիթ Դանիելյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Նոնա Մադանցյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Արմինե Նիկողոսյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Տաթև Գևորգյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Մանե Ենգիբարյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Վիկտորիա Աղաջանյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Աննա Հակոբյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Դիանա Դաշտոյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Արմինե Խաջադուրյան

Բժիշկ-մանրէաբան

«Բլադ Սելս» լաբորատորիայի բժիշկ-մանրէաբան

Ագնեսա Ավետիքյան

Բժիշկ-էնդոկրնոլոգ

«Բլադ Սելս» լաբորատորիայի բժիշկ-էնդոկրինոլոգ

Կաշխատենք սիրով, որ լինեք առողջ: