Շնորհիվ անձնակազմի բարձր պատրաստվածության և լավագույն սարքավորումներով ապահովվածության՝ «Բլադ Սելս»-ը սահմանել է որակի բարձր նշաձող լաբորատոր ծառայությունների ոլորտում: Որպես ախտորոշիչ բժշկական կազմակերպություն՝ մեզ համար շատ կարևոր է լինել պահանջված և վստահելի: «Բլադ Սելս»-ը կարողանում է ապահովել բարձր որակ հետևյալ գործոնների շնորհիվ՝
«Բլադ Սելս»-ում որակի վերահսկողությունը իրականացվում է աշխատանքային բոլոր պրոցեսներում:
«Բլադ Սելս» լաբորատորիաների բոլոր նմուշառման կետերում օգտագործվում են ժամանակակից վակուտ համակարգեր, որոնք ապահովում են նմուշառման ապահով և անցավ պրոցես: Լաբորատոր պրոցեսներում օգտագործվում են օրիգինալ ռեագենտներ, նյութեր և պարագաներ՝ առաջատար արտադրողներից, որոնք երաշխավորում են հետազոտության արդյունքների բարձր ճշգրտություն:
Հարգելի հաճախորդներ, «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոններում հետազոտությունների պատասխանները կարող եք ստանալ ցանկացած էլեկտրոնային եղանակով, առձեռն, ինչպես նաև կայքի միջոցով: Կայքի միջոցով պատասխանները կարող եք ներբեռնել՝ Ձեզ տրված հատուկ ծածկագիրը մուտքագրելուց հետո: