«Բլադ Սելս» կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականին՝ Արման Հովհաննիսյան և Արաքսյա Գրիգորյան ամուսինների կողմից՝ որպես ախտորոշիչ լաբորատորիաներ ու բժշկական առանձին մասնագիտացված կաբինետներ: Ժամանակակից բարձրակարգ սարքավորումներով ու մասնագետներով հագեցած նորակառույց կենտրոնները գործում են Երևանի՝ Ռուբինյանց 2/5 և Արթիկի՝ Տուֆագործների 18/3 հասցեներում: «Բլադ Սելս» լաբորատորիաներում արդի մեթոդներով իրականացվում են բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ՝ այդ ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների կողմից արտադրված ավտոմատ սարքավորումների (Roche, Sismex, Orphee, Biosistems) միջոցով: Ծառայությունները մատուցվում են հմուտ, բարձր մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների կողմից: Լաբորատորիաների աշխատանքը ղեկավարում է բժիշկ-լաբորանտ, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դասախոս Արաքսյա Գրիգորյանը: Ներդրված հատուկ աշխատանքային մեխանիզմների ու ծրագրային ապահովման շնորհիվ՝ կարճ  ժամկետներում ու բարձր ճշգրտությամբ կատարվում են ցանկացած ծավալի լաբորատոր հետազոտություններ՝ արդյունքները տրամադրվում են սեղմ ժամկետներում: Կենտրոնում գործում են նաև գինեկոլոգիական, մաշկավեներաբանական, սրտաբանական, ներզատաբանական (էնդոկրինոլոգիայի), ուլտրաձայնային ախտորոշման կաբինետներ: Կատարվում են բազմաթիվ գործիքային հետազոտություններ, ինչպես նաև իրականացվում՝ ամբուլատոր բժշկական ծառայություններ, միջամտություններ: «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոններում որակի կառավարումն առաջնային կարևորություն ունի՝ յուրաքանչյուր այցելուի ցուցաբերվում է անհատական մոտեցում: Կազմակերպությունը լաբորատոր մասով ակտիվ համագործակցում է այլ բժշկական կազմակերպությունների ու մասնավոր գործունեությամբ զբաղվող անհատ բժիշկների հետ:

© BloodCells 2012-2017 All rights reserved
Designed by PIXI design