Սեռական օրգանների շրջանում քորն ու այրոցը գինեկոլոգին այցելության ամենատարածված պատճառներից են: 
Նուրբ մաշկը և լորձաթաղանթն անընդհատ քորելն առաջացնում են միկրոտրավմաներ, որոնցից կարող է ինֆեկցիա անցնել: Բացի այդ, կնոջը կարող է անհանգստացնել կարմրությունն ու այտուցը: Այս բոլոր ախտանիշները կարող են զգալիորեն նվազեցնել կյանքի որակը, խանգարել աշխատանքին, հանգստին և անհնար դարձնել նորմալ սեռական կյանքը:

Անշուշտ, հեշտ չէ առօրյա ակտիվությունն ու շփումը պահպանելը, երբ անհանգստացնում են քորն ու այրոցը:
Երբեմն կանայք փորձում է դիմանալ այդ տհաճ ախտանիշներին և զբաղվել ինքնաբուժությամբ: Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվում:

Ինչո՞ւ է վտանգավոր ինքնաբուժությունը ????

Որպես կանոն, երբ սեռական օրգանների շրջանում քոր է առաջանում, կանայք որոշում են ավելի շատ ուշադրություն դարձնել ինտիմ հիգիենային: Նրանք կիրառում են տարբեր տեսակի գելեր, էմուլսիաներ, քսուքներ և հատուկ անձեռոցիկներ: Բացի այդ, առանց բժշկական խորհրդատվության, լայնորեն կիրառվում են ավանդական բժշկության բաղադրատոմսերը՝ բույսերի եփուկներ և թուրմեր, ապլիկացիաներ, ինտիմ վաննաներ:
Շատ դեպքերում «ամեն ինչ լվանալու» «ավելորդ» եռանդը և ինքնաբուժությունը հանգեցնում են ցավալի արդյունքների. մի հիվանդություն, որը կարող է բուժվել գինեկոլոգին ընդամենը մեկ կամ երկու այցով, կրկնվում է, դառնում է քրոնիկական` հանգեցնելով բարդությունների, ինչպես նաև այլ օրգանների հիվանդությունների առաջացման:

Հիշեք, որ քորը և այրոցը հիվանդություն չեն:
Դրանք ուղղակի ախտանշաններ են, որոնք վկայում են ձեր մարմնում առկա խնդիրների մասին: Բուժումը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ նախապես հաստատվի անհանգստության պատճառը: Դա կարող է անել միայն բժիշկը:
Մի՛ փորձեք ինքներդ բուժել ախտանշանները: Ցանկացած անհանգստության դեպքում միակ ճիշտ որոշումը հենց մասնագետի հետ հանդիպումն է:
Խնամեք ինքներդ ձեզ և հիշեք, որ գինեկոլոգի ժամանակին ցուցաբերած օգնությունը ձեր առողջության և բարեկեցության երաշխիքն է:

© BloodCells 2012-2017 All rights reserved
Designed by PIXI design