Տարեցտարի չարորակ նորագոյացությունների երիտասարդացման և հաճախականացման հետ զուգահեռ ավելի է կարևորվում օնկոմարկերների դերը: 
Չարորակ ուռուցքների աճը ուղեկցվում է անոմալ քանակի և որակի կենսաբանական ակտիվ նյութերի սինթեզով: Որոշ մարկերներ առաջանում են ուռուցքների կենասագործունեության արդյունքում, որոշները չարորակ ուռուցքային բջիջների քայքայման ժամանակ: 

 ՕՄ– ի ինֆորմատիվությունը անփոխարինելի է այն դեպքում, երբ դրանք բարձր քանակներով հայտանբերվում են մինչև կլինիկանան ախտանիշների ի հայտ գալը, սակայն դա չի տալիս իրավունք դիագնոզելու ուռուցք, քանի դեռ չի արվել հիստոլոգիական և ցիտոլոգիական հետազոտություններ: 

  Գոյություն ունեն 200-ից ավել ՕՄ-ներ, սակայն դրանցից մոտ 20-ը ունեն դիագնոստիկ նշանակություն: Կա «իդեալական մարկեր» հասկացություն, երբ ՕՄ-ները ունեն 100% սպեցիֆիկություն: Այդ մարկերները չկան առողջ մարդկանց մոտ, բարորակ ուռուցքների դեպքում չեն բարձրանում: Դրանց քանակը բարձրանում է բացառապես չարորակ գոյացությունների ժամանակ: Այդպիսի մարկերները հնարավորություն են տալիս վաղ շրջանում հայտնաբերել չարորակ ուռուցքի առաջացումը: 

  Ներկայումս լայն կիրառություն ունի ՕՄ-ի որոշումը ուռուցքաբանության մեջ: Վաղուց բոլորիս հայտնի տոմոգրաֆիկ, հիստոլոգիական և այլ մեթոդներից զատ, 
15-20 տարի է, ինչ ներդրվել է օնկոմարկերների որոշումը, ընդ որում, հետազոտությունների ցանկը շարունակում է ավելանալ: 

  Օնկոմարկերների զգայունությունը բավականին բարձր է հատկապես կանանց վերականգնողական օրգանների, տղամարդկանց մոտ շագանակագեղձի ուռուցքների դեպքերում: Շատ հաճախ այդ հետազոտությունների շնորհիվ է որոշվում, թե ինչպես է ավելի ճիշտ սկսել բուժումը՝ վիրահատությամբ, թե բուժման այլ մեթոդներով: 

  Հիմնականում ուռուցքի տարածված փուլերում ուռուցքային մարկերների որոշումը թույլ է տալիս գնահատել բուժման արդյունավետությունը: Երբեմն օնկոմարկերների պարբերական հետազոտությունները բուժման ավարտից հետո կարող են նպաստել ուռուցքի լատենտ կրկնության վաղ հայտնաբերմանը:

  Օնկոմարկերի դերը մեծ է նաև վիրահատությունից հետո, քիմիաթերապիայի կուրսից առաջ ու հետո: Արդյունքում հնարավոր է դառնում պարզել բուժման արդյունավետության աստիճանը

© BloodCells 2012-2017 All rights reserved
Designed by PIXI design