#Blood_facts #կարևոր
❗Թիրեոտրոպ (թիրեոխթանիչ) հորմոն (TSH)
#BloodCells լաբորատորիաներում իրականացվում է  Թիրեոտրոպ (թիրեոխթանիչ) հորմոնի (TSH) հետազոտությունը: Մենք ներկայացնում ենք, թե  Ի՞նչ պետք է իմանալ այս հորմոնի մասին:

   Թիրոտրոպինը գլիկոպրոտեիդային հորմոն է, որը խթանում է վահանագեղձի հորմոնների (T3, T4) առաջացումը և սերեկցիան: 
Թիրոտրոպինը կամ թիրետրոպ հորմոնը սինթեզվում է հիպոֆիզի առաջնային բլթի բազոֆիլային բջիջների կողմից`հիպոթալամուսի թիրեոտրոպ-ռիլիզինգ գործոնի, ինչպես նաև սոմատոստատինի, բիոգեն ամինների և վահանագեղձի հորմոնների հսկողության ներքո: Ուժեղացնում է վահանագեղձի անոթավորումը: Բարձրացնում է յոդի մուտքը արյան պլազմայից դեպի վահանագեղձի բջիջներ, խթանում է թիրեոգլոբուլինի սինթեզը և վերջինիս տրոհումը տիրյոդթիրոնինի (T3) և թիրոքսինի (T4), ինչպես նաև ուղղակիորեն խթանում է վերոնշյալ հորմոնների սինթեզը: Ակտիվացնում է լիպոլիզը:
  ԹՏՀ-ի ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են գիշերը: Հղիության ժամանակ ԹՏՀ-ի մակարդակը կարող է մեղմ բարձրանալ: Տարիքի հետ մակարդակն աննշան աճում է և գիշերվա ժամերին հորմոնի սեկրեցիան դեպի արյան հուն`կրճատվում:

   Ինչո՞ւ է այն կարևոր:
   Թիրեոտրոպ հորմոնի T3, T4 և հակամարմինների որոշումը արյան մեջ օգնում է գտնել վահանաձև գեղձի խանգարումները, որոնք էլ իրենց հերթին վտանգավոր են նրանով, որ եթե խնդիրը չբացահայտվի, կարող են հանգույցներ առաջանալ, մեծանալ և հանգեցնել խպիպի, երեխաների մոտ մտավոր և սեռական զարգացման դանդաղեցման, անպտղության, կրձքագեղձի և կանացի օրգանների հիվանդությունների խորացման, սրտային առիթմիաների և այլ բարդությունների: 

   Հետազոտվող կենսանմուշն է` երակային արյունը:

   Հետազոտության նախորդ օրը պետք է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը(օրինակ`սպորտային պարապունքներ),ալկոհոլի ընդունումը և ծխախոտի օգտագործումը:
   Ցանկալի է սննդի վերջին ընդունումը լինի 8 ժամ առաջ: 
Լաբորատոր հետազոտությունների գնացուցակին կարող եք ծանոթանալ ստորև`http://bloodcells.am/am/price

© BloodCells 2012-2017 All rights reserved
Designed by PIXI design