«ԿԱՄՈՒՍՆԱՆԱՍ՝ կանցնի», թե դիմել գինեկոլոգին:

❗Այնուամենայնիվ, ԴԻՄԵԼ ԳԻՆԵԿՈԼՈԳԻՆ: Թե ինչո՞ւ` ներկայացնում է Բլադ Սելս ախտորոշիչ բժշկական կենտրոնի գինեկոլոգ Նարինե Ասիլբեկյանը:????

????Հաճախ աղջիկները գանգատվում են անցանկալի մազերից և կոսմետոլոգիական միջոցներով դրանց հեռացմանան անէֆեկտիվությունից: Երբ այդ հարցով դիմում են մայրիկներին ու տատիկներին , երբեմն լսում են նման արտահայտություն.«ԿԱՄՈՒՍՆԱՆԱՍ՝կանցնի»: 
❓Արդյո՞ք ամուսնությունը, սեռական կյանքը կամ երեխայի ծնունդը կնոջ կյանքում բերում են նմանատիպ փոփոխություններ: Իսկ գուցե հակառակը՝ կինը չկարողանա հղիանալ և որոշ դեպքերում նույնիսկ չկարողանա ապրել սեռական կյանքով:

????Ցավոք, սպասել, որ սեռական կյանք սկսելուց հետո, հորմոնալ համակարգով պայմանավորված ախտաբանական մազակալումը ինքնուրույն կվերանա` սխալ է:

❓ԴԻՄԵԼ ԲԺՇԿԻ, ԹԵ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻ:
Յուրաքանչյուր դեպքում, երբ տղամարդկանց համար բնորոշ մարմնի հատվածներում (դեմք, կրծքեր, մեջք, պորտի շրջան) կնոջ մոտ առաջանում են սև, հաստ ցողունով մազեր,պետք է դիմել բժիշկի: Անհրաժեշտ է դիմել նաև, եթե մազակալման հետ կա ցիկլի խանգարում, ակնե, մարմնի վրա մանուշակագույն բծեր, պիգմենտացիա, գլխացավեր, տեսողության խանգարում,աճի դանդաղում, անպտղություն, սեռական օրգանների ոչ տիպիկ կառուցվածք:

❓Ի՞նչ հետազոտություններ կատարել:
Մազակալումը կարող է առաջանալ տարբեր օրգանների թերի աշխատանքի հետևանքով, և մեղավորը միշտ չէ, որ ՁՎԱՐԱՆՆԵՐՆ են: Կարող է խնդիրը լինել մակուղեղում կամ մակերիկամներում,և նույնիսկ մարդու ենթամաշկային ճարպաբջջանքը կարող է դեր խաղալ ախտաբանական գործընթացում:

????Հասկանալու համար,թե որ օղակում է խնդիրը, պետք է որոշել մի քանի հորմոնների մակարդակը արյան մեջ: Սակայն դրանք անհրաժեշտ է որոշել դաշտանի որոշակի օրերին և որոշակի ժամերին, սովորաբար՝անոթի: 
Խորհուրդ չի տրվում ինքնուրույն որոշմամբ հանձնել անալիզներ, քանի որ դա կարող է վնասել Ձեր գրպանին: Լսելով Ձեր գանգատները՝գրագետ բժիշկը կկողմնորոշվի առկա բազմաթիվ հորմոններից որոնք պետք է հետազոտել:

????Երբեմն անհրաժեշտություն է լինում գրոծիքային հետազոտություններ կատարել, ինչպես օրինակ՝ փոքր կոնքի սոնոգրաֆիա, որովայնի սոնոգրաֆիա կամ գլխուղեղի ՄՌՏ, որովայնի ՀՇ:

Եվ, ամենակարևոր հարցը.????

❓Ի՞նչ ակընկալել բուժումից:
Սովորաբար, եթե կինն ունենում է հորմոնալ խնդիր,լինի դա հիպերպրոլակտինեմիա, թե պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ, նշանակում է, որ նա պետք է հսկվի և անհրաժեշտության դեպքում ստանա բուժում ողջ կյանքի ընթացքում: Բայց սա թող չհնչի որպես դատավճիռ: Հիվանդությունը կարող է ընթանալ առանց ախտանիշների, և կինը կարող է երկար տարիներ չբուժվել, սակայն պետք է իմանա իր ախտորոշումը, հիվանդության ախտանիշները, որպեսզի հարկ եղած ժամանակ դիմի բժիշկին:

© BloodCells 2012-2017 All rights reserved
Designed by PIXI design