Վահանաձև գեղձը իրենից ներկայացնում է կենտ ներզատական գեղձ։Այն սինթեզում է թիրեոիդ հորմոններ,որոնք անհրաժեշտ են նորմալ աճի և զարգացման համար,կարգավորում են սրտի կծկումների հաճախականությունը և միոկարդի կծկողունակությունը,ազդում են աղիների մոտորիկայի և երիկամներով ջրի էքսկրեցիայի վրա,ինչպես նաև կարգավորում են էներգոծախսերը,ջերմարտադրությունը և մարմնի քաշը։ 
Հիվանդների գանգատները վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ հիմնականում կապված են լինում նրա 1.մեծացման(դիֆուզ կամ հանգուցավոր )

2.ֆունկցիայի խանգարման(հիպո կամ հիպերթիրեոզի) ախտանիշներով:

Հիպոթիրեոզը կլինիկական սինդրոմ է՝ պայմանավորված թիրեոիդ հորմոնների անբավարարությամբ,որը դրսևորվում է հետևյալ ախտանիշներով՝

1.շուտ հոգնածություն

2.քաշի ավելացում

3.փորկապություն

4.մենստրուալ ցիկլի խանգարումներ

5.մաշկի չորություն...

Թիրեոտոքսիկոզը կլինիկական սինդրոմ է ,որը պայմանավորված է թիրեոիդ հորմոնների ավել պարունակությամբ արյան մեջ և նրանց տոքսիկ ազդեցությամբ տարբեր օրգանների և հյուսվածքների վրա։ Դրսևորվում է հետևյալ ախտանիշներով՝

1.գերլարվածություն,հուզական անկայունություն

2.սրտի ռիթմի և զարկերակային ճնշման խանգնրումներ

3.ձեռքերի դող

4.գերքրտնարտադրություն

5.քաշի անկում...

Վահանաձև գեղձի հանգույցները(կարող են լինել բարորակ և չարորակ) կարող են ուղեկցվել գեղձի ֆունկցիայի խանգարումով կամ առանց:

Ինչ է անհրաժեշտ հասկանալու համար, արդյոք առողջ է ձեր վահանաձև գեղձը

1.Էնդոկրինոլոգի խորհրդատվություն

2.TSH(թիրեոտրոպ հորմոն) որոշում

3.Վահանաձև գեղձի Ուձհ

 

                               Նյութը  ներկայացրեց  «Բլադ  Սելս»  ԲԿ  էնդոկրինոլոգ՝   Մարիամ  Բաղդասարյանը:

 

 

 

© BloodCells 2012-2017 All rights reserved
Designed by PIXI design