Առաջարկում ենք հետևել  ԲլադՍելսի  մաշկաբան Էդուարդ Ավագյանի խորհուրդներին և իմանալ մաշկի մասին ավելին 

Ցանը, քորը, այրոցի զգացողությունը կարող են լինել թե’ մաշկային, և թե’ այլ հիվանդությունների դրսևորում. քիչ չեն ներքին օրգանների այն հիվանդությունները, որոնք արտահայտվում են մաշկի միջոցով։ 
Մաշկը մեր օրգանիզմի ամենամեծ օրգանն է և մշտապես գտնվում է սերտ փոխհամագործակցության մեջ մյուս բոլոր օրգան-համակարգերի հետ, այդ պատճառով մաշկային ցանկացած խնդիր կարող է անդրադառնալ մյուս օրգանների վրա և հակառակը։

Օրինակ` շաքարային դիաբետի վաղ շրջանում, երբ բնորոշ ախտանշանները դեռևս բացակայում են, հիվանդին կարող է անհանգստացնել միայն քորը մարմնի տարբեր հատվածներում։ Քորը կարող է նաև ուռուցքային հիվանդությունների (այդ թվում՝ չարորակ), վահանաձև գեղձի և մի շարք այլ հիվանդությունների միակ ախտանիշը լինել։ Ընդ որում, նման խնդիրների ժամանակ, մաշկի քոր եկող հատվածները հաճախ արտաքնապես փոփոխված չեն լինում։

Հազվադեպ չեն այն դեպքերը, երբ քորը, որոշ ժամանակ հետո, ինքնուրույն, առանց բուժման անցնում է։ Մարդիկ հաճախ են անտեսում հիվանդությունների սկզբնական ախտանշանները` չիմանալով իրենց օրգանիզմում զարգացող կամ արդեն իսկ առաջացած լուրջ խնդիրների մասին։
Մաշկի՝ նույնիսկ թվացյալ նվազ նշանակություն ունեցող փոփոխությունները, ինչպիսին օրինակ` մաշկի կնճռոտումն է, չորությունը կամ կոպտացումը, իրականում կարող են հուշել էնդոկրին համակարգի օրգանների լուրջ հիվանդությունների մասին։

Պետք է դիմել մաշկաբանի, եթե՝

Առաջացել է ցանավորում,
Արդեն առկա ցանը ենթարկվել է փոփոխության,
Առաջացել է քոր կամ այլ զգացողություն՝ ցանով կամ առանց դրա,
Կա կանխարգելիչ զննման անհրաժեշտություն:

Նման դեպքերում մաշկաբանի խորհրդատվությունը կարող է օգնել բազմաթիվ խնդիրների վաղաժամ հայտնաբերման և բուժման հարցում։

© BloodCells 2012-2017 All rights reserved
Designed by PIXI design