Մաշկի իրական տեսքը կարևոր ինֆորմացիա է տալիս պացիենտի առողջական խնդիրների մասին և շատ կարևոր է հատկապես մաշկային խնդիրների դեպքում և մաշկաբանի մոտ այցից առաջ պահպանել մի քանի պարզ կանոններ
Ուլտրաձայնային հետազոտությունը անվնաս, մատչելի և ինֆորմատիվ մեթոդ է, սակայն բուժառուի կողմից պահանջվում է որոշակի պայմանների պահպանում հետազոտությունն ավելի օբյեկտիվ և արդյունավետ անցկացնելու համար:
Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտության համար հատուկ նախապատրաստվել պետք չէ: Եթե նախկինում կատարվել է վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, ապա անհրաժեշտ է հաջորդ հետազոտության ժամանակ ունենալ նաև նախորդ հետազոտության տվյալները:
Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտության ժամանակ կրծքի վիճակի ավելի օբյեկտիվ տվյալների ստացման համար (մաստոպաթիայի նշանների հայտնաբերման) խորհուրդ է տրվում հետազոտվել դաշտանային ցիկլի 4-10-րդ օրերին, բայց եթե պացիենտը ունի ցավեր, կամ շոշափվում են գոյացություններ և կան այլ անհանգստացնող հանգամանքներ, ապա հետազոտությունն արվում է ցանկացած պահի՝ առանց նվազեցնելու հետազոտման դիագնոստիկ նշանակությունը:
Որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածքի ուլտրաձայնային հետազոտություն անցնելու համար անհրաժեշտ է 8-12 ժամ չուտել, մոտենալ լիքը միզապարկով, մեկից երկու օր առաջ չօգտագործել գազառաջացնող սնունդ: Եթե հետազոտությունից առաջ երկու օրվա ընթացքում բուժառուն անցել է կոնտրաստով ռենտգեն կամ այլ հետազոտություն, ապա հարկավոր է այդ մասին տեղյակ պահել բժշկին: Կոլոնոսկոպիայից և գաստրոսկոպիայից հետո նույնպես որովայնի խոռոչի ՈւՁՀ չի արվում, հարկավոր է սպասել մի քանի օր:
Փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտությունը կանանց մոտ կարող է կատարվել մի քանի եղանակով՝ տրանսաբդոմինալ, տրանսվագինալ, տրանսռեկտալ: Յուրաքանչյուր տեսակի համար անհրաժեշտ է հատուկ նախապատրաստվել: Տրանսաբդոմինալ հետազոտությունն անցկացվում է լիքը միզապարկով, իսկ տրանսվագինալ հետազոտության ժամանակ անհրաժեշտ է դատարկել միզապարկը: Տրանսվագինալ և տրանսռեկտալ հետազոտության ժամանակ անհրաժեշտ է բժշկին տեղյակ պահել լատեքսից ալերգիա ունենալու փաստի մասին: Գինեկոլոգիական հետազոտություն անցնելու ավելի էֆեկտիվ ժամանակաշրջան է համարվում մենստրուալ ցիկլի առաջին 5-7 օրը:
Բժիշկ-գինեկոլոգի մոտ այցը իրենից ենթադրում է խորհրդատվական, զննման, նմուշառման, լաբորատոր, ուլտրաձայնային և այլ հետազոտությունների անցկացման, գինեկոլոգիական միջամտությունների և պրոցեդուրաների իրականացման և այլ ծառայություններ: Այդ իսկ պատճառով բժշկի մոտ այցից առաջ և ընթացքում՝ հնարավոր բոլոր դեպքերի համար, անհրաժեշտ է իրականացնել որոշակի նախապատրաստական աշխատանքներ և պահպանել որոշ կանոններ:
Հարգելի հաճախորդներ, «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոններում հետազոտությունների պատասխանները կարող եք ստանալ ցանկացած էլեկտրոնային եղանակով, առձեռն, ինչպես նաև կայքի միջոցով: Կայքի միջոցով պատասխանները կարող եք ներբեռնել՝ Ձեզ տրված հատուկ ծածկագիրը մուտքագրելուց հետո: