Լաբորատոր ցանկացած հետազոտություն կարող եք անցնել Բլադ Սելս ախտորոշիչ բժշկական կենտրոններում (ք. Երևան Ռուբինյանց 2/5, ք. Երևան, Մաշտոցի պող. 22, ք. Երաևան, Կոմիտաս 44, ք. Գյումրի Գարեգին Նժդեհի 2/8, ք. Գյումրի, Գարեգին Նժդեհի 5, ք. Արթիկ, Տուֆագործների 18/3, ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ 15/2), Բլադ Սելս լաբորատորիաների նմուշառման կետերում (ք. Երևան, Զ. Անդրանիկի 2՝ «09 Մանկական Պոլիկլինիկա» ՓԲԸ տարածք, ք. Գյումրի, Հաղթանակի փ. 43՝ Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա»ՓԲԸ տարածք, և գործընկեր բժշկական կազմակերպությունների լաբորատորիաներում ( ք. Երևան, Պուշկինի 56՝ Ուիգմոր Քլինիք բժշկական կենտրոն):
Լաբորատոր հետազոտություններ անցնելուց առաջ յուրաքանչյուր խումբ անալիզների համար կան որոշակի խիստ պայմաններ, որոնք անհրաժեշտ է պահպանել: Դրանք վերաբերվում են սննդի, հեղուկների, դեղորայքի ընդունմանը, կենսակերպի առանձնահատկություններին: Ավելի մանրամասն ինֆորմացիա յուրաքանչյուր առանձին տեսակի հետազոտության նախապատրաստման համար կարող եք տեսնել կայքի գնացանկ բաժնում՝ հետազոտության անվանման կողքին սեղմելով ԱՎԵԼԻՆ կոճակը:
Յուրաքանչյուր անալիզի տեսակ ունի իրեն բնորոշ նախապատրաստման պայմանները, որոնք միշտ կարող եք տեսնել գնացանկ բաժնում՝ յուրաքանչյուր տեսակի դիմաց ԱՎԵԼԻՆ կոճակը սեղմելով: Բայց ընդհանուր առմամբ անալիզ հանձնելուց առաջ անհրաժեշտ է պահպանել որոշ կանոններ:
Սննդի ընդունումը
Սննդի ընդունումը անալիզ հանձնելուց առաջ խիստ ազդում է արդյունքի վրա, իսկ որոշ դեպքերում անհնար դարձնում հետազոտության իրականացումը: Օրգանիզմում սննդարար նյութերի ներծծումից հետո արյան մեջ բարձրանում է սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի և այլ միացությունների խտությունը, ակտիվանում են ֆերմենտային համակարգերը, ժամանակավոր բարձրանում է որոշ հորմոնների մակարդակը և այլն: Բոլոր այս գործոնները ուղիղ ազդեցություն են թողնում հետազոտվող նմուշի խտության հարաբերակցությունների վրա, և արդյունքում ստացված տվյալները չեն արտացոլում իրական պատկերը:
Չօգտագործել ճարպային սնունդ անալիզ հանձնելուց առնվազն 4 ժամ առաջ, ճարպերի բարձր խտությունը արյան մեջ կարող է ազդել ցանկացած տեսակի հետազոտության արդյունքների վրա:
Նմուշի հանձնումից մի փոքր առաջ ցանկալի է խմել չգազավորված ջուր, այն թուլացնում է արյան մածուցիկությունը, փոքրացնում է մակարդուկների առաջացման հավանականությունը և թույլ տալիս ավելի հեշտորեն հավաքել բավարար քանակի արյուն հետազոտության համար:
Դեղորայքի օգտագործումը
Ցանկացած տիպի դեղորայքի, կամ հավելումների օգտագործումը այս կամ այն կերպ ազդում է օրգանիզմի վրա: Դրանց ազդեցությունը լաբորատոր ցուցանիշների վրա հիմնականում հայտնի է, բայց անհնար է յուրաքանչյուր անհատի համար կանխատեսել դրանց ազդեցության մակարդակը, քանի որ այն կարող է կախված լինել անձի ֆիզիոլոգիական վիճակից, առկա հիվանդության(ների) տեսակից և այլն:
Ելնելով այս ամենից խորհուրդ է տրվում
Օրվա ժամը
Օրվա ժամից կախված՝ շատ նյութերի խտություններ մարդու օրգանիզմում ենթարկվում են փոփոխության: Դա վերաբերվում է ինչպես հորմոններին, այնպես էլ կենսաքիմիական ցուցանիշներին և սպեցիֆիկ մարկերներին: Վերը նշվածից ելնելով անհրաժեշտ է հետազոտություններ հանձնելու դեպքում պահպանել ժամային հստակ գրաֆիկ: Շատ կարևոր է նաև դինամիկ հսկողության դեպքում կրկնվող հետազոտությունները նույնպես հանձնել ճիշտ նույն ժամին, ինչ առաջին անգամ:
Էմոցիոնալ վիճակը և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օրգանիզմում ակտիվացնում է մի շարք հորմոնալ և ֆերմենտային համակարգերի, ներքին օրգանների աշխատանքը, արյան մեջ բարձրանում է բիոլոգիական ակտիվ միացությունների մակարդակը, ակտիվացնում է նյութափոխանակությունը: Էմոցիոնալ ծանրաբեռնվածության և ստրեսի պարագայում ակտիվանում է սիմպատո-ադրենալինային համակարգի աշխատանքը, որն էլ իր հերթին նպաստում է մի շարք ներքին օրգանների աշխատանքի մեխանիզմների փոփոխությանը, հորմոնալ և ֆերմենտային համակարգերի ակտիվացմանը:
Վերը նշված գործոնները իրենց ազդեցությունն են թողնում անալիզների արդյունքների վրա և որպեսզի բացառենք նման գործոնների ազդեցությունը, խորհուրդ է տրվում անալիզներ հանձնելու օրը
Ալկոհոլը և ծխելը
Ալկոհոլը բազում ուղղություններով ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Այն ազդում է նյարդային համակարգի, նյութափոխանակության, հորմոնալ, ֆերմենտային համակարգերի աշխատանքի վրա և արյան մեջ բազում կենսաքիմիական և այլ տվյալներ կարող են ենթարկվել փոփոխության: Ծխախոտը իր հերթին ազդում է անոթների տոնուսի վրա, ակտիվացնում է նյարդային համակարգը և կարող է փոփոխել որոշ հորմոնների տվյալներ:
Որպեսզի հնարավոր լինի բացառել ալկոհոլի և ծխելու հետևանքները անալիզների արդյունքների վրա, հարկավոր է՝
Կանանց ֆիզիոլոգիական վիճակը
Սեռական հորմոնների և դրանց մետաբոլիտների չափաքանակը կանանց օրգանիզմում ամսվա ընթացքում էականորեն փոփոխվում են: Դրա հետ կապված՝ շատ հորմոնալ հետազոտություններ խորհուրդ է տրվում անցնել մենստրուալ ցիկլի որոշակի օրերի: Հանձնման օրը կարող է որոշվել ելնելով նրանից, թե հորմոնալ կարգավորման որ օղակն է անհրաժեշտ հետազոտել:
Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում նույնպես կատարվում են լուրջ ֆիզիոլոգիական փոփոխություններ: Կախված հղիության շաբաթից՝ օրգանիզմում փոփոխվում են հորմոնների, որոշ սպեցիֆիկ սպիտակուցների կոնցենտրացիաները, ֆերմենտային համակարգերի ակտիվությունը:
Այս ամենից ելնելով՝ խորհուրդ է տրվում հորմոնալ անալիզներ, սպեցիֆիկ մարկերներ հանձնելուց առաջ
Մեզի մեկանգամյա չափաբաժնի հետազոտությունների համար հիմնականում նմուշառումն իրականացվում է առավոտյան ժամերին: Կախված հետազոտության տեսակից՝ կարող է վերցվել հոսքի սկզբի, միջին հատվածի, վերջնական չափաբաժինները, կամ ամբողջ չափաբաժինը: Օրական չափաբաժնի հետազոտությունների դեպքում հավաքվում է ամբողջ օրվա մեզը: Անկախ հետազոտության տեսակից՝ մեզի նմուշառումն անհրաժեշտ է իրականացնել միայն մեզի համար նախատեսված ստերիլ տարաներում: Հետազոտության առավել ճշգրիտ և հավաստի տվյալների ապահովման համար անհրաժեշտ է պահպանել մի շարք պայմաններ:
Կղանքի անալիզներ հանձնելուց առաջ բուժառուներին տրվում են հատուկ ստերիլ տարաներ: Կախված հետազոտության տեսակից՝ տարաներն իրենց մեջ կարող են պարունակել տարբեր միջավայրեր: Անալիզների առավել ճշգրիտ պատասխաններ ստանալու համար, հանձնելուց առաջ անհրաժեշ է պահպանել որոշ ընդհանուր կանոններ:
Կղանքի ընդհանուր կլինիկական, հակագենային, միկրոբիոլոգիական և ՊՇՌ հետազոտություններ հանձնելու դեպքում
Տղամարդկանց դեպքում անհրաժեշտ է
Քսուք միզուկից
Առնանդամի գլխիկի կամ թլիպի քսուք-դրոշմվածք
Կանանց դեպքում անհրաժեշտ է
Նմուշը վերցնում է պացիենտը ինքնուրույն՝ մաստուրբացիայի միջոցով:
Սերմնահեղուկի ռեպրոդուկտիվ հատկությունների վատ ցուցանիշների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է անալիզը հանձնել երկրորդ անգամ 7 օր անց, բայց ոչ ավելի ուշ քան 20 օրը:
Խորխի կենսանմուշը պացիենտը վերցնում է ինքնուրույն՝ խորը հազի միջոցով, ստերիլ տարայի մեջ:
Հետազոտության համար օգտագործվում է հետանցքից քերուկ-արտատպուկը: Նմուշը վերցվում է բուժքրոջ կողմից:
Հարգելի հաճախորդներ, «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոններում հետազոտությունների պատասխանները կարող եք ստանալ ցանկացած էլեկտրոնային եղանակով, առձեռն, ինչպես նաև կայքի միջոցով: Կայքի միջոցով պատասխանները կարող եք ներբեռնել՝ Ձեզ տրված հատուկ ծածկագիրը մուտքագրելուց հետո: