Facebook
LinkedIn
phone
email

Դիետոլոգիա

service

   Կան բազմաթիվ հիվադություններ և իրավիճակներ, որոնց ժամանակ սննդակարգի ճիշտ փոփոխությունը, ապրելակերպի մոդիֆիկացիան դառնում են որակյալ և երկարատև կյանքի նախապայման։ Դիետոլոգը մասնագետ է, ով զբաղվում է ապրելակերպի փոփոխությամբ։ Հաճախ սննդակարգի, կամ քաշի փոփոխություններին զուգահեռ անհրաժեշտ է աշխատել քունը կարգավորելու, ալկոհոլը սահմանափակելու և այլ վնասակար սովորությունները բացառելու ուղղությամբ :

 Այն մասին թե ինչ խնդիրների հետ է աշխատում բժիշկ-դիետոլոգը՝

  • Սննդակարգերի մշակում ստամոքս-աղիքային հիվանդություններով տառապող պացիենտների համար, մասնավորապես՝ստամոքս-աղիքային տրակտի լայնածավալ վիրահատություններից հետո,ստամոքսի մասնահատումից (խոցային կամ քաղցկեղային հիվանդություններ) հետո,փորկապության ժամանակ այրոցների դեպքում

  • Սննդակարգ Շաքարային դիաբետով տառապող անձանց համար՝նախադիաբետ - դիաբետի կանխարգելում,1-ին տիպի շաքարային դիաբետ,2-րդ տիպի շաքարային դիաբետ:

  • Սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում ճիշտ սննդակարգՍԱՀ կանխարգելում,Զարկերակային գերճնշում,Խոլեստերինի մակարդակի կարգավորում

  • Քաշի կարգավորում՝ մարզիկների մկանային զանգվածի ավելացում,Ճարպային հյուսվածքի նվազեցում ավելորդ քաշի առկայության դեպքում,Քաշի դեֆիցիտի պատճառների վերհանում, քաշի ավելացում, անորեքսիա

  •  Երիկամային հիվանդություններ ունեցողների համար սննդակարգՔրոնիկ երիկամային անբավարարություն,Դիալիզ

  • Մաշկային հիվանդությունների դեպքում սննդակարգ՝ակնե,կորյակներ,փսորիազ:

  • Սննդակարգի մշակում նաև սննդային ալերգիաների ժամանակ:

   Տարածված կարծիք կա, որ դիետոլոգը մասնագետ է, ով զբաղվում է միայն մարդկանց նիհարեցնելով։ Իրականում բժիշկ-դիետոլոգը ինչպես բոլոր բժիշկները՝ բուժում և կանխարգելում է հիվանդություններ։