«Բլադ Սելս» լաբորատոր ախտորոշման ծառայությունը բարձրակարգ, բազմապրոֆիլ լաբորատորիաների ցանց է: Աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի և առաջատար լաբորատոր տեխնոլոգիաներով հագեցվածության շնորհիվ, լաբորատորիան սահմանել է որակի բարձր նշաձող, ձեռք է բերել բազմաթիվ հաճախորդների և գործընկեր կազմակերպությունների անսասան վստահությունը:
Բլադ Սելսն ունի հետևյալ լաբորատոր կառուցվածքը՝
Կլինիկական լաբորատորիա
Կենսաքիմիական լաբորատորիա
Իմունաբանական լաբորատորիա
Շճաբանական լաբորատորիա
Բջջաբանական լաբորատորիա
Մանրէաբանական լաբորատորիա
Գենետիկական լաբորատորիա
Բլադ Սելս լաբորատորիաներում աշխատանքը կազմակերպվում է առաջատար ծրագրային ապահովման և ժամանակակից տեխնիկական լուծումների հիման վրա՝ ի նպաստ հաճախորդների հարմարավետության և պատասխանների ճշգրտության բարձր աստիճանի ապահովման: