Որակի նշաձող
Շնորհիվ անձնակազմի բարձր պատրաստվածության և լավագույն սարքավորումներով ապահովվածության՝ «Բլադ Սելս»-ը սահմանել է որակի բարձր նշաձող լաբորատոր ծառայությունների ոլորտում: Որպես ախտորոշիչ բժշկական կազմակերպություն՝ մեզ համար շատ կարևոր է լինել պահանջված և վստահելի: «Բլադ Սելս»-ը կարողանում է ապահովել բարձր որակ հետևյալ գործոնների շնորհիվ՝
- Բլադ Սելսում ներդրված է որակի կառավարման համակարգ ISO 9001:2015 ստանդարտի պահանջներին համապատասխան,
- Որակի արտաքին գնահատման համակարգ ESfEQA (European Society For External Quality Assessment) Համագործակցությամբ,
- Մեզ համար շատ կարևոր է թիմային աշխատանքը,
- Մեր անձնակազմը պրոֆեսիոնալ է և անընդհատ թարմացնում է իր գիտելիքները,
- Մենք օպտիմալացնում և ավտոմատացնում ենք մեր աշխատանքը,
- Մենք անընդհատ ձեռք ենք բերում նորագույն տեխնիկա աշխարհում հայտնի լավագույն բրենդներից,
- Մենք ունենք հուսալի գործընկերներ և մատակարարներ:
Որակի կառավարում, վերահսկողություն
«Բլադ Սելս»-ում որակի վերահսկողությունը իրականացվում է աշխատանքային բոլոր պրոցեսներում:
Նախաանալիտիկ փուլ
- Պացիենտների ճիշտ նախապատրաստում,
- Գրանցման և նմուշառման պրոցեսի վերահսկողություն,
- Տեղափոխման և պահպանման պայմանների ճիշտ ապահովում:
Անալիտիկ փուլ
- Անալիզի պրոցեսի վերահսկողություն՝ որակի կառավարման համակարգի պահանջներին համապատասխան:
Պոստանալիտիկ փուլ
- Հետազոտությունների արդյունքների վավերացում և հաստատում մասնագետների կողմից,
- Տվյալների առաքում / հանձնում պացիենտին, կամ բուժող բժշկին: