«Բլադ Սելս»-ը բարձրակարգ, բազմապրոֆիլ լաբորատորիաների ցանց է:
Կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականին՝ Արման Հովհաննիսյան և Արաքսյա Գրիգորյան ամուսինների կողմից՝ որպես ախտորոշիչ լաբորատորիաներ և բժշկական առանձին մասնագիտացված կաբինետներ: «Բլադ Սելս» լաբորատորիաներում արդի մեթոդներով իրականացվում են բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ՝ այդ ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների կողմից արտադրված ավտոմատ սարքավորումների միջոցով: Ծառայությունները մատուցվում են հմուտ, բարձր մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների կողմից: Լաբորատորիաների աշխատանքը ղեկավարում է բժիշկ-լաբորանտ, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դասախոս Արաքսյա Գրիգորյանը:
Ներդրված հատուկ աշխատանքային մեխանիզմների ու ծրագրային ապահովման շնորհիվ՝ կարճ ժամկետներում ու բարձր ճշգրտությամբ կատարվում են ցանկացած ծավալի լաբորատոր հետազոտություններ՝ արդյունքները տրամադրվում են սեղմ ժամկետներում: Կազմակերպությունը ամբողջ ծավալով 24ժամ 7 օր լաբորատոր ախտորոշման ծառայություններ է մատուցում Ուիգմոր Կանանց Երեխաների Համար Հիվանդանոցում, Մոր ԵՎ Մանկան Առողջության Պահպանման Գիտահետազոտական Կենտրոնում, Ուիգմոր Քլինիքում, Ժամանակակից Վիրաբուժության Կլինիկայում: Պայմանագրային հիմունքներով լաբորատոր ծառայություններ է իրականացնում նաև շատ այլ բժշկական կազմակերպությունների համար: «Բլադ Սելս»-ը դինամիկ զարգացող կազմակերպություն է և իր գործունեության կարճ ժամանակահատվածի ընթացքում հասցրել է մեծացնել ծառայությունների մատուցման աշխարհագրությունը, կարողացել է շահել բազում այցելուների և գործընկեր կազմակերպությունների վստահությունը: «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնը հանդիսանում է ԵՊԲՀ «Կլինիկական Լաբորատոր Ախտորոշման» ամբիոնի բազա: Կենտրոնում կազմակերպվում և իրականացվում են մասնագիտական դասընթացներ, գիտագործնական սեմինարներ:
Բլադ Սելսն ունի հետևյալ լաբորատոր կառուցվածքը՝
- Կլինիկական լաբորատորիա
- Կենսաքիմիական լաբորատորիա
- Իմունաբանական լաբորատորիա
- Շճաբանական լաբորատորիա
- Բջջաբանական լաբորատորիա
- Մանրէաբանական լաբորատորիա
- Գենետիկական լաբորատորիա